Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է փակել իր Electricite de France SA’s միջուկային ռեակտորների մասը, գրում է The Bloomberg-ը՝ հղում կատարելով երկրի արդյունաբերության նախարար Առնո Մոնտեբուրգան:
«Իմ պատասխանը ոչ է: Դա մեր ռազմավարությունն է», հայտարարել է Մոնտեբուրգը Փարիզում հարցազրույցի ժամանակ:
Այս հայտարարությունը հակասում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ նախընտրական արշավի ժամանակ տված խոստմանը:
Օլանդը խոստացել էր կրճատել Ֆրանսիայի կախվածությունը ատոմային էլեկտրաէներգիայից:
Այս պահին Electricite de France SA’s-ը ներառում է իր մեջ 58 ռեակտոր, որի մի մասը գտնվում է շինարարության փուլում: Դա EDF-ը դարձնում է աշխարհում խոշորագույն միջուկային օպերատորը:









































