Նյու Յորքում տեղի կունենա վերականգնված Համաշխարհային առևտրի կենտրոնի (World Trade Center) առաջին աշտարակի բացման հանդիսավոր արարողությունը՝ հաղորդում է Bloomberg-ը:
Բացումից հետո դևելոփերը մտադիր է զբաղվել վարձակալների որոնմամբ՝ 72 հարկանի աշտարակի 214 հազար քառ. կմ ընդհանուր մակերեսով գրասենյակների և առևտրի կենտրոնների համար: Առայժմ WTC-ում տեղակայվելու ցանկություն են հայտնել միայն երկու ընկերություններ:
Հիշեցնենք, որ WTC «երկվորյակ աշտարակները» ավերվել են 2001թ. ահաբեկչական գործողության ժամանակ: Silverstein Properties ընկերությունն այն վերականգնելու համար ծախսել է 1.67 միլիարդ դոլար:















































