Friday, 05 06 2026
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը

Սերժ Սարգսյանը դիրքերում միավորներ է հավաքում

Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղ է մեկնել, որտեղ պաշտպանական բանակի զորամասեր է այցելելու: Ըստ որում՝ այս մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նրան ուղեկցում են Հայաստանի և ԼՂՀ պաշտպանության նախարարները, ինչպես նաև բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչներ: Այսինքն՝ ըստ էության ակնարկվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը պարզապես հավաքել է բանակը: Թե ինչի համար՝ պարզ չէ: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը ղարաբաղյան դիրքեր մեկնում է ըստ էության երկու պատճառով՝ երբ փորձում է ինչ-որ մեկին ցույց տալ սեփական անվախությունը, կամ երբ վախեցած է ինչ-որ բանից և դիմում է բանակի օգնությանը: Թե հատկապես որ դեպքի հետ գործ ունենք այս պարագայում՝ ասելը դժվար է:

Սերժ Սարգսյանի այցին նախորդել են ուշագրավ զարգացումներ. մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են այցելել տարաշածրջան և փորձել Սարգսյանի ու Ալիևի նոր հանդիպում նախապատրաստել: Իսկ բառացիորեն նախօրեին Երևան էր այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Սրան զուգահեռ, թուրքական Todays Zaman-ը հրապարակել է մի հոդված, որտեղ, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Սերժ Սարգսյանը համաձայնություն է տվել Ադրբեջանին վերադարձնել ազատագրված 7 շրջաններից 5-ը, ինչի դեպքում էլ Ադրբեջանը խոստացել է չխանգարել հայ-թուրքական կարգավորմանը, ինչի պատրաստակամությունն էլ հայտնել է Անկարան:

Նման տեղեկությունները բոլորովին էլ նորություն չեն, հատկապես «հավաստի աղբյուրների» հղումով, սակայն ամեն դեպքում այս պահին ևս նման հրապարակումներն ուշագրավ են:

Սրան զուգահեռ, հիշարժան է Իլհամ Ալիևին նախագահ ընտրվելու կապակցությամբ օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական նամակում Ղարաբաղյան խնդրի կարգավորման «պատմական շանսի» մասին հայտարարությունը:

Սերժ Սարգսյանը Ղարաբաղ է մեկնում այս ֆոնին և հավաքում բարձրագույն հրամկազմը: Սարգսյանը կա՛մ բանակի հրամանատարությանը փորձելու է համոզել որևէ զիջման գնալու հարցում, կամ էլ փորձելու է հակառակը համոզել, այսինքն՝ հավաստիացնել, որ զիջումների գնալու իր պատրաստակամության մասին խոսակցությունները կամ մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը, և Սարգսյան-Ալիև հանդիպման կապակցությամբ անակնկալներ, առավել ևս տհաճ անակնկալներ սպասել պետք չէ:

Այս ամենով հանդերձ՝ Սերժ Սարգսյանի ղարաբաղյան «կամուֆլյաժը» հավանաբար նպատակ ունի նաև որոշակի հոգեբանական միավորներ հավաքել Ալիևի հետ հանդիպումից առաջ՝ միաժամանակ միջնորդներին ցույց տալով նաև, որ զիջումների հարցում իր խնդիրը բանակի հրամանատարներն են, որոնց համոզելը շատ դժվար է: Այսինքն՝ չի բացառվում, որ այս միջոցով նաև Սերժ Սարգսյանը փորձում է պատասխանատվությունը հանել իր վրայից, ասել է թե՝ հայկական կողմի անզիջում կեցվածքի պատասխանատվությունը նրբորեն դնել բանակի վրա՝ իր հասցեին միջնորդների պահանջներից խուսափելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում