ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրվել է արտահերթ նիստ, և քննարկվում է Ներման մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիշեցրեց այն դեպքը, երբ Հռոմի պապը գնաց բանտախուց և ներեց այն անձնավորությանը, ով իր վրա կրակել և վիրավորել էր. «Հռոմի պապից որևէ մեկը ներում չէր խնդրել: Քրիստոնեության մեջ նման բան կա. պիտի աղոթես՝ նախօրոք արդեն ներիր: Եվ Ամանորից առաջ և Ամանորին բոլորը բոլորին ներում են»:
Նրա խոսքով՝ սա մարդկային է, և իրավունքը չի կարող չծառայել մարդկայնությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































