Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հյուսիսատլանտյան տնտեսական դաշինք. ԵՄ-ն և ԱՄՆ-ը 2014թ. կանցնեն ազատ առևտրի

ԱՄՆ-ը և ԵՄ-ն երեկ վերսկսել են բանակցությունները ազատ առևտրի անդրատլանտյան գոտու ստեղծման շուրջ: Բանակցությունների երկրորդ ռաունդի օրակարգում երկկողմ առևտրի առավել խնդրահարույց թեմաներն են՝ սպառողների իրավունքների պաշտպանության և գաղտնի տվյալների փոխանցման տեխնիկական նորմերի ներդաշնակեցումը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների շուկայի կարգավորումը: Այս մասին հայտնում է Kommersant-ը:

Անդրատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության բանակցությունների երկրորդ ռաունդը անցկացվում է Բրյուսելում՝ նոյեմբերի 11-15-ը: Այդ մասին երեկ հայտնել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչներ Իգնասիո Գարսիա-Բերսերոն և Դեն Մալանին: Բանակցությունների մեկնարկը տրվել էր բրիտանական Լոխ-Էրնում անցկացված «մեծ ութնյակի» վերջին գագաթնաժողովին: Այն ժամանակ կողմերը խոստացել էին վերացնել բոլոր տարաձայնությունները մինչև 2014-ի վերջը: Առաջին երկկողմ հանդիպումն անցկացվել էր հուլիսին, երկրորդ ռաունդը ծրագրվել էր ավարտել հոկտեմբերին, սակայն ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը ժամանակավորապես կանգ էր առել բյուջետային ճգնաժամի, ինչպես նաև ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից եվրոպացի քաղաքական գործիչների գաղտնալսման սկանդալի պատճառով:

Ինչպես սպասվում է, էլեկտրոնային տվյալների փոխանակության կարգավորումն ու կողմերի մտավոր իրավունքների պաշտպանությունը կքննարկվեն առևտրային պակտի շրջանակում: Google-ն ու Microsoft-ը բազմիցս բախվել են եվրոպական շուկայում հասանելիության սահմանափակումների՝ ԵՄ երկրների կողմից գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքի առավել կոշտ նորմերի կիրառման պատճառով: Ոչ պակաս սուր թեմա է սննդամթերքի անվտանգության պահանջներում առկա տարբերությունը:

Տուրքերը փաստացի այժմ էլ գտնվում են ցածր մակարդակի վրա՝ միջինն ընդամենը 4 տոկոս: Հիմնական առևտրին խոչընդոտում են չափորոշիչների տարբերությունները, ինչպես նաև սպառողների պաշտպանության նորմերը: Դրանց վերացումը կարող է 10-20 տոկոսով էժանացնել ներկրումը:

Եվրահանձնաժողովի գնահատականով՝ ԵՄ-ից արտահանումը կարող է աճել 6, իսկ ԱՄՆ-ից՝ 8 տոկոսով (դրամական արտահայտմամբ՝ 220 և 240 միլիարդ եվրո):

ԵՄ-ից տրանսպորտային միջոցների արտահանումը կարող է աճել 149 տոկոսով՝ հույս ունեն Եվրահանձնաժողովում, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը համաձայնի լիովին ներդաշնակեցնել տեխնիկական չափորոշիչները:

Տնտեսական հետազոտությունների լոնդոնյան կենտրոնի գնահատականով՝ ԵՄ-ն կարող է գործարքից շահել տարեկան 119 միլիարդ դոլար: ԱՄՆ-ում գլխավորապես ակնկալում են զբաղվածության մեծացում. Atlantic Council-ի փորձագետներն ակնկալում են, որ կբացվի 750 հազար նոր աշխատատեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում