«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը այսօրվա խմբագրականում գրում է.
«Կիրակի օրը Արարատում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները շուրջ երկու ամիս իրենց վրա Էին բևեռել ողջ հանրապետության ուշադրությունը: Այն վերածվել Էր իսկական փորձադաշտի. երկու «գիգանտներ» որոշել Էին ուժի ցուցադրության, հակառակորդին իր տեղը ցույց տալու ներկայացում բեմադրել. ՀՀԿ-ն մտադիր Էր ապացուցել, որ իր դեմ խաղ չկա, ԲՀԿ-ն՝ որ ինքը դեռ ձիու վրա Է, և ՀՀԿ-ին հաղթելու համար ընդամենը մի լավ մոբիլիզացիա Է իրենց հարկավոր: Ըստ Էության, սա այն սակավաթիվ դեպքերից Էր, երբ երկու կողմն Էլ իրենց ուզածին հասան. ՀՀԿ-ն հաղթեց, չնայած ԲՀԿ-ն ստարտային առավելություն ուներ՝ ցեմենտի գործարանի 2 հազար ընտրողների տեսքով, իսկ ԲՀԿ-ն Էլ այնքան փոքրիկ տարբերությամբ՝ ընդամենը 330 ձայնով պարտվեց, որ, կարելի Է ասել, բարոյական հաղթանակ տարավ:
Բայց մեծ հաշվով ժողովուրդը՝ ընտրողը, կրկին պարտվեց: Պարտվեց, քանի որ հաղթողը ոչ թե ամենաարժանի թեկնածուն Էր, և մրցակցությունն Էլ ազնիվ Էր, ու պայքարն արդար, այլ պարտվեց ադմինիստրատիվ լծակներին, կուսակցական խժդժություններին, փողին, Հայաստանում ձևավորված ընտրական կուռ մեխանիզմներին, որոնք ոչ մի կապ չունեն ընտրությունների գաղափարի հետ: Այս ողջ տխուր գործընթացում, այնուամենայնիվ, մի ուրախացնող երևույթ կա: Եթե ուշադիր եղաք՝ Արարատ քաղաքի ընտրողների ցուցակներում առկա Էր 13 հազար 218 անուն: Եթե անգամ ընդունենք, որ դրանք իրական թվեր Էին՝ առանց մեռյալ անձանց, առանց բացակաների, ապա քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվեց, որ քվեարկել Է 8 հազար 921 մարդ: Այսինքն, չի քվեարկել 4 հազար ընտրող: Նույնիսկ եթե ենթադրենք, որ ընտրություններին մասնակցել Է ոչ թե ընտրողների 70, այլ 90 տոկոսը, ապա կնշանակի՝ շատ քիչ մարդ Է արտագաղթել Արարատից, ինչը չի կարող չուրախացնել»:










































