Այս տարվա աոաջին 9 ամիսների ընթացքում խոզի և տավարի մսի ներմուծումը Հայաստան անցած տարվա համեմատ նվազել է մոտ 1700 տոննայով կամ 14 տոկոսով: Այդ նույն ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալը չի ավելացել:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ դա նշանակում Է, որ մսի սպառումն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 4 տոկոսով:
Ուշագրավ է, որ այդ ընթացքում մսի գնի կտրուկ փոփոխություն չի եղել: Ուրեմն, մսի սպառման ծավալների նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել երկու հիմնական հանգամանքով՝ բնակչության նվազում և բնակչության գնողունակության անկում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:









































