Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Արմեն Սարգսյանը չպետք է լինի մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչ․ դա առնվազն պատիվ չի բերի իրեն

Արդարադատության խորհրդին փոխարինող Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները տեղի կունենան մինչև մարտի մեկը: Ըստ շրջանառվող լուրերի՝ այն գլխավորելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Բարձրագույն դատական խորհրդում 5-ը լինելու են դատավորներ, մյուս 5-ը՝ գիտնականներ, դասախոսներ և հեղինակավոր իրավաբաններ։ Ընդդիմադիր պատգամավորները մտահոգ են, որ կարող են առաջադրվել այնպիսի դոկտոր-պրոֆեսոր դասախոսներ, որոնք կոռումպացված են:

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների մտահոգություններին, թե այդ խորհրդում կոռուպցիոն ռիսկը մեծ կարող է լինել, Գագիկ Ղազինյանն ասաց, որ այդ մտահոգությունները քաղաքական գործիչների կյանքի անբաժան մասն են, որոնք փորձում են ինչ-որ ձևով հետաքրքիր դարձնել երևույթը, կամ ուշադրություն հրավիրել նոր ստեղծվող կառույցի վրա։ «Ես չեմ ուզում զուգահեռ անցկացնել այսօրվա Արդարադատության խորհրդի հետ, որովհետև նախ կազմով, դատավոր և ոչ դատավոր անդամների հարաբերակցությամբ (այսօրվա Արդարադատության խորհուրդը կազմված է 9 դատավորից և 4 իրավաբան գիտնականից) տարբերվում են։ Նոր Բարձրագույն դատական խորհուրդը ունենալու է 5 դատավոր և 5 ոչ դատավոր անդամ։ Սա ամենակարևոր դրական լուծումներից մեկն է, որ տեղ գտավ Սահմանադրության մեջ՝ հաշվի առնելով այդ հարաբերակցության գրեթե հավասար լինելու ցանկալի փաստը։ Այսօրվա 9/4 հարաբերակցությամբ տպավորություն էր ստեղծվում, որ Արդարադատության խորհուրդը կարող էր դառնալ դատական համակարգի ներքին սպասարկման մարմին։ Իսկ մեզ պետք է ունենալ անկախ պետական մարմին, որը պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը»,- ընդգծեց նա։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը ևս լինի Բարձրագույն դատական խորհրդի կազմում, Ղազինյանը պատասխանեց. «Ոչ, ոք չի կարող դա ասել, որովհետև դա պայմանավորված է նաև այն ընթացակարգով, որը սահմանված է Դատական օրենսգրքի նախագծում, որը մոտ օրերս ամբողջությամբ կընդունվի»։

Նա հատուկ ընդգծեց, որ շատ կարևոր է, թե ովքեր կլինեն այդ խորհրդում. «Մարդիկ, որոնք կկարողանան այն գործառույթը, որ Սահմանադրությամբ վերապահված է այս մարմնին, իրականացնել։ Եթե ամեն ինչ հաջող ստացվի, ապա շատ լուրջ հավակնություն կարող ենք ունենալ, որ այդ Բարձրագույն դատական խորհուրդը մեծապես կարող է նպաստել դատական համակարգի, չասեմ կայացմանը, բայց առողջ զարգացմանը։ Հակառակ դեպքում կարող ենք ունենալ որոշակի բացասական էֆեկտ այն իմաստով, որ շատ լայն լիազորություններ են տրված այդ խորհրդին։ Նույնիսկ ավելի լայն լիազորություններ են տրված, քան իմ կարծիքով պետք էր»։

Հիշեցմանը, թե նախկինում ինքը նշել էր, որ Հայաստանի համար խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը դեռ վաղ է, Ղազինյանն ասաց. «Այո, մեզ մոտ դեռևս ձևավորված չեն այն հիմքերը, որոնք պետք է առկա լինեն խորհրդարանական կառավարման անցնելու համար՝ քաղաքական դաշտ, կուսակցություններ, գաղափարախոսություններ և այլն։ Այստեղ երկու ճանապարհ կա, կամ ձևավորում ենք հիմքերը, հետո ենք անցնում այդ համակարգին, կամ անցնում ենք, հետո փորձում ենք այդ ձողին հասնել։ Հիմա երկրորդ ճանապարհով ենք գնում և շատ եմ ուզում, որ այդ ճանապարհը հաղթահարենք որքան հնարավոր է շուտ։»։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ նոր խորհրդարանական համակարգում միտում կա նսեմացնել նախագահի ինստիտուտը, և միակենտրոն համակարգ է ստեղծվում վարչապետի շուրջը, Գագիկ Ղազինյանն արձագանքեց. «Ընդհանրապես, երբ որևէ նոր գաղափար է ծագում, այդ թվում՝ կառավարման համակարգի հետ կապված, անպայման պետք է այն տեղայնացնել, հակառակ պարագայում, տեսական մակարդակով, այն շատ լավ է։ Խորհրդարանական կառավարմամբ երկրներ կան, որտեղ իրենց տասնյակ տարիների ընթացքում ձևավորված ավանդույթներով, կարծեք թե, խնդիրներ չունեն։ Նույնիսկ Գերմանիայի նման երկրում, որտեղ ամիսներ շարունակ կառավարման ճգնաժամ է և չեն կարողանում կոալիցիա ձևավորել, բայց դա երկրի վրա առանձնապես չի ազդում, այնտեղ ավանդույթներն են աշխատում։ Մեզ մոտ նոր է ստեղծվում ամեն ինչ։ Ես մեծ ցանկություն ունեմ դա վերագրել նոր ստեղծվող ինստիտուտներին, որոնց քննադատելու տեղ դեռ չունենք, որովհետև դեռ չենք տեսել դրանց աշխատանքը։

Ես չեմ ուզում արդարացնել այն թերությունները, որոնք գոյություն ունեն, իսկ դրանք ակնհայտորեն կան, ուղղակի որքան շուտ սկսենք ուղղել սխալները, այնքան լավ։ Ընդհանրապես, սխալները աշխատանքի մեջ են երևում, չնայած կան թերություններ ու բացեր, որոնք մինչև ներդնելն էլ ակնհայտ էր, որ կարող են և չաշխատել կամ չծառայել իրենց նպատակին։ Ինձ թվում է՝ մեր երկրում կառավարման այս համակարգի արդյունավետության մասին կարելի է խոսել տարիներ հետո։ Բայց պետք է սկսել այսօրվանից, որ համակարգը կայանա»։

Անդրադառնալով նախագահ-վարչապետ լիազորությունների բաշխմանը, նա ընդգծեց. «Այն թյուր տպավորությունն է, որ նախագահի լիազորություններն այնքան սահմանափակ են, որ նույնիսկ ներկայացուցչական ֆիգուրա չէ, անգամ համեմատում են Անգլիայի թագուհու հետ։ Շատ երջանիկ կլինեինք, եթե մեր նախագահը լիներ Անգլիայի թագուհու նման՝ հզոր իր ազդեցությամբ։ Բացի ավանդույթներից, դա պայմանավորված է նաև անձով, և ոչ թե պաշտոնը պետք է զարդարի անձին, այլ հակառակը։ Մեզ մոտ ընդունված է, որ եթե մեկը պաշտոն է ստանձնում, մոռանում ենք, թե նա ինչ ունակություններ ունի։ Իրականում անձն է զարդարում պաշտոնը։ Պատկերացրեք, որ նախագահը բարձր հեղինակություն է վայելում հասարակության մեջ, և իր թվացյալ փոքր լիազորություններով ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ՝ նույնիսկ առանց որևէ լուրջ լիազորության։ Ամեն ինչ չի որոշվում թղթի վրա գրված լիազորություններով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում