Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է գների նվազեցման նպատակով բոլոր ոլորտներում ապրանքների և ծառայությունների գների վերահսկման մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախագահն ասել է, որ ավելի վաղ միայն էլեկտրասարքավորումներին վերաբերող գնային հսկողությունը կտարածվի նաև խաղալիքների, տեքստիլի, կոշկեղենի, տրանսպորտային միջոցների և սննդամթերքների վրա:
Այն պահից, երբ կառավարությունը նվազեցրել է էլեկտրասարքավորումների գները, հազարավոր մարդիկ, զեղչերից օգտվելու նպատակով հավաքվում են խանութների դռների մոտ:









































