26-ամյա ավստրալիական մոդել Լատեսիա Թոմասը Instagram-ի իր էջում կիսվել է ֆոտոշոփով խմբագրված նկարներով։ Աղջիկը գտնում է, որ խմբագիր–ծրագրերը փորձում են հարթել թերությունները, բայց թմբլիկների դեպքում ավելի վատ է ստացվում։

Աղջիկը երկու նկար է տեղադրել. մեկը խմբագրված է ֆոտոշոփով, մյուսը՝ ոչ։ Մոդելն ապշած է, թե որքան կերպարը չի համապատասխանում իրականությանը։ Նա ասում է, որ միշտ չէ, որ պետք է հավատալ ամսագրերին։ Երբեմն նրանք լուսանկարները անճանաչելիության աստիճանի փոխում են։

Խմբագրված կադրերում նրա մաշկը չափազանց հարթ է, իսկ դեմքը՝ ձգված։ Մոդելն ասում է, որ բնական վիճակով ինքն իրեն ավելի է դուր գալիս։ Նա նաև ասել է, որ լուսանկարների ռետուշը կարող է ազդել ուրիշ մարդկանց գիտակցության վրա, հատկապես՝ դեռահասների։











































