2011 թ. նոյեմբերի 26-ին Curiosity մարսագնացի թողարկումը հսկայական թվով մարդկանց ուշադրությունն է գրավել, որոնցից շատերը մինչև այժմ ուսումնասիրում են սարքավորման ներկայացրած տվյալները, գրում է Miror տաբլոիդը: Բացառություն չի կազմել նաև պարանորմալ երևույթների սիրահարը, ով իրեն ՉԹՕ-ների երկրպագու է անվանել:
Տղամարդու խոսքերով՝ Curiosity-ի կատարած լուսանկարներն ուսումնասիրելիս քարը նրան կենդանի արարած է հիշեցրել:
Մեծացնելով պատկերը՝ NASA-ի առաքելության հետաքրքրասեր երկրպագուն եկել է այն եզրահանգման, որ կարմիր մոլորակի վրա իգուանի քարացած մնացորդներ կան:
ՉԹՕ-ների սիրահարն իրեն հետաքրքրած տեսանյութը տեղադրել է YouTube-ում: Հետաքրքիր է, որ նյութը դիտած 143 000 օգտատերերից շատերին թվացել է, որ տարօրինակ ձևի օբյեկտն իրոք մողեսի է նման:














































