Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան վնասվածքի պատճառով չի միանա Իսպանիայի ազգային հավաքականին:
Նրան ընտրանու կազմում կփոխարինի Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն:
Հիշեցնենք, որ Վիսենտե Դել Բոսկեի սաներն առաջիկայում ընկերական հանդիպումներ են անցկացնելու Հասարակածային Գվինեայի ու ՀԱՀ-ի ընտրանիների հետ:







































