Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ցմահ դատապարտված ազատամարտիկը հացադուլ է հայտարարել

Hra.am-ի փոխանցմամբ՝ արդեն 6-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել նոյեմբերի 4-ին առաջին ատյանի դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված, «Խաչակիրներ» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Վաղարշակ Աբաջյանը։

Այդ կերպ նա փորձում է համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել իրենց գործի նախաքննական կեղծիքների և դատավարության ընթացքում տեղի ունեցած խախտումների ու բացթողումների վրա։ Դատարանը Վաղարշակ և Հակոբ Աբաջյաններին մեղավոր է ճանաչել մի քանի հոդվածներով՝ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրա Սրաբյանի սպանության գործով։ Վերջնական պատիժ է նշանակվել Վաղարշակ Աբաջյանի նկատմամբ՝ ցմահ ազատազրկում, Հակոբ Աբաջյանի նկատմամբ՝ 16 տարվա ազատազրկում։ Հացադուլ հայտարարած Վաղարշակ Աբաջյանը վճռական է տրամադրված և ասել է, որ արդյունքի չհասնելու դեպքում նաև ջրադուլ կհայտարարի, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ, քանի որ, Աբաջյանի կնոջ խոսքերով, նա շաքարախտ ունի։

Անցած վեց օրերի ընթացքում Աբաջյանին այցելել են միայն քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խմբի անդամները և հորդորել չգնալ այդ ծայրահեղ քայլին, սակայն՝ ապարդյուն։ Կնոջ փոխանցմամբ՝ նա դիտորդներին ասել է, որ հացադուլ է հայտարարել ոչ թե իր, այլ որդու՝ Հակոբ Աբաջյանի համար, որովհետև նրա նկատմամբ չափազանց խիստ պատիժ է նշանակվել։

Հավելենք, որ Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. նոյեմբերի 4-ի վճռով (նախագահող դատավոր՝ Արշակ Վարդանյան) Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները մեղավոր են ճանաչվել մի քանի հոդվածներով։ Վաղարշակ Աբաջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռքբերելը, պահելը, իրացնելը) և 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք տալը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ):

Վաղարշակ Աբաջյանը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն Յուրա Սրաբյանի մահվան մեջ, որը պատճառվել է անզգուշորեն, ինչպես նաև՝ զենք պահելու և սուտ ցուցմունք տալու մեջ։ Իսկ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի սպանության հետ ինքը կապ չունի։ 23-ամյա Հակոբ Աբաջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռքբերելը, պահելը, իրացնելը):

Նա նախաքննության և դատավարության ընթացքում բազմիցս պնդել է, որ ինքն անմեղ է և հոր դեմ ցուցմունքներ է տվել խոշտանգումների, բռնության ու սպառնալիքների ենթարկվելու արդյունքում։ Խախտվել է նրա՝ պաշտպան ունենալու և մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրավունքը։ Խոշտանգումների վերաբերյալ բողոքն արդեն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում