Բալիի իշխանությունները կարող են սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը դեպի հինդուսական տաճարներ, գրում է The Jakarta Post-ը: Զբոսաշրջության ոլորտի տեղի ներկայացուցիչները դիմել են տարածաշրջանային վարչակազմին՝ այդ տաճարներ օտարերկրյա քաղաքացիների մուտքը չարգելելու, այլ միայն ավելի խիստ կանոններ սահմանելու համար:
Նշվում է, որ տաճարները Բալիի ամենագլխավոր տեսարժան վայրերից են հանդիսանում: Ոլորտի ներկայացուցիչների խոսքերով՝ այս արգելքը բոլոր կողմերից էլ նպատակահարմար չէ, ներառյալ՝ գիդերն ու հուշանվերներ վաճառողները:










































