Monday, 20 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
19:20
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է
Իրանի նախագահի մահվան մեղադրանքը կուղղվի Իսրայելին
18:22
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ովքեր կառաջադրվեն Իրանում. գլխավոր մրցակիցները
Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
Բաքուն Իրանի նախագահի զոհվելու առթիվ ակնարկներ է անում՝ խեղաթյուրելով փաստերը
17:50
ՆԱՏՕ-ի առանձին երկրներ Ուկրաինայում արդեն վերապատրաստում են զինված ուժերի մարտիկներին. Էստոնիայի վարչապետ
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի ռուսաստան նվազել են, դեպի ամն՝ ավելացել
Կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
17:30
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները
Կիրանցի մոտից 14 անձ բերման է ենթարկվել
ԱԺ նիստերի օրակարգում 19 հարց է ընդգրկվել
Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան
Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
ՄՔԴ-ն դիմում է ներկայացրել Նեթանյահուի, Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման հրամաններ ստանալու համար
Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Մենք դեռ ոչ մի փակված աղբավայր չունենք, քանի դեռ նորը չենք կառուցել՝ հինը չենք կարող փակել
Մեհրաբյան online

Հանրային խորհուրդն էլ կենթարկվի կառավարությանը

ԱԺ նախագահը որոշել է, որ փետրվարի 6-ի գումարված ԱԺ հերթական նստաշրջանի ավարտից հետո գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ նախագծեր, բայց դրանցից մեկը առավել քան ուշագրավ է: Խոսքը վերաբերում է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծին: Հանրային խորհուդը գրեթե 10 տարի է գոյություն ունի, բայց դա միայն իրավական առումով, որովհետև, իրականում, այդ խորհուրդը ոչ միայն գոյության որևէ նշան ցույց չի տալիս, այլ վերակենդանացնելու որևէ հույս չկա: Եթե անգամ մի քանի օրենք ընդունվի:

Երբ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբում ստեղծվում էր Հանրային խորհուրդը, բոլորին թվում էր, որ այն կարող է այլընտրանք լինել խորհրդարանին: Տեսակետ կար, որ եթե Հայաստանի քաղաքական համակարգը այնպիսին է, որ թույլ չի տալիս հանրային հեղինակություն վայելող գործիչներին մտնել խորհրդարան, որ խորհրդարանի տեղերը հիմնականում գնվում են փողով, ապա Հանրային խորհրդում կլինեն խորհրդարանից դուրս մնացած հանրային հեղինակությունները, և նրանց կողմից ընդունված որոշումները այնքան ազդեցիկ կլինեն, որ երկրի նախագահը, դրանց ընթացք տալով, կբարձրացնի խորհրդի հեղինակությունը: Սկզբնական շրջանում Հանրային խորհուրդը իսկապես համալրվեց հանրության կողմից ճանաչված գործիչներով, իսկ խորհրդի նախագահի պաշտոնում առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի ընտրությունը ազդակ էր, որ այս մարմինը կարող է լինել այլընտրանք հանրային տրամադրություններից կտրված խորհրդարանին: Բայց Հանրային խորհրդի գործունեության առաջին մեկ տարին ցույց տվեց, որ որևէ մեկը չի պատրաստվում լուրջ ընդունել Հանրային խորհուրդը և նրա ընդունած որոշումները ընդհանրապես: Խորհրդին ու նրա անդամներին հասկացրեցին, որ իրենց գոյության բուն իմաստը հավաքվել ու ինքնանպատակ վիճելն է, որևէ պարտավորություն չառաջացնող որոշումներ կայացնելը. որ այդ որոշումները ոչ մի արժեք չունեն, և առաջին հերթին՝ նախագահի համար: Դրանից հետո խորհուրդը ըստ էության դադարեց գոյություն ունենալուց:

Օրինակ՝ 2010թ. Հանրային խորհուրդը քննարկել էր եթեր հեռարձակվող հաղորդումների և սերիալների որակը և հանգել այն եզրակացության, որ դրանք երբեմն ոտնձգություն են ազգային արժեհամակարգի դեմ, և դրանց հիմնական թիրախը դառնում են դպրոցականները, զինծառայողները և Սփյուռքը: Հանրային խորհրդի անդամները այս հարցը բարձրացրել էին նախագահի առաջ, բայց դրանից որևէ բան չփոխվեց: Հանրային խորհրդի անդամները շատ շուտ հասկացան, որ իրենց որոշումները մնալու են օդի մեջ, և իրենց չթեթևացնելու համար, որոշեցին այլևս անիմաստ որոշումներ չկայացնել, դրանով անհարմար դրության մեջ դնելով իրենց:

Հանրային խորհուրդը կարելի էր առանց ափսոսանքի լուծարել, եթե չլիներ Վազգեն Մանուկյանի անձը: Իշխանությունը նրան պաշտոն է տվել, և նա լիովին բավարարված է այդ պաշտոնով: Հանրային խորհրդի լուծարվելու դեպքում առաջանալու էր Մանուկյանին նոր աշխատանքով ապահովելու խնդիրը, իսկ ավելի հարմար աշխատանք դժվար է մտածել: Հիմա իշխանությունը ուզում է օրենսդրական հիմք ստեղծել Հանրային խորհրդի համար: Եվ այդ խորհրդի մասին օրենքում ֆիքսում է, որ այն մի անիմաստ մարմին է, որը կարող է ընդունել որոշումներ, որոնք որևէ ազդեցություն չունեն, որովհետև ունեն խորհրդատվական բյույթ: Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 10-րդ կետում հենց այդպես էլ գրված է. Հանրային խորհուրդն ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել առաջարկությունների, եզրակացությունների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ:

Հայաստանի հանրությունը արդեն երկու ամիս քննարկում է համընդհանուր գնաճի հարցը: Ավելի մեծ հանրային հետաքրքրություն ունեցող հարց, դժվար է անգամ պատկերացնել: Դրան անդրադարձել է նաև խորհրդարանը: Բայց արդյո՞ք Հանրային խորհրդի մտքով անցել է քննարկել այս հարցը: Կամ ի՞նչ իմաստ ունի քննարկել մի հարց, կամ ինչ-որ որոշում կայացնել, եթե միևնույն է, այդ որոշումը որևէ մեկին չի հետաքրքրում: Բացի այդ, մի՞թե Հանրային խորհուրդը կարող է ընդունել որոշումներ, որոնք հակասության մեջ են իշխանության և կառավարության դիրքորոշման հետ: Դա բացառվում է նաև օրենսդրորեն: Օրենքի նախագծի հենց առաջին իսկ հոդվածով. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան` Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է: Այնպես որ, Հանրային խորհուրդը պարտավորված է կառավարության գործունեությանը չհակասող վարքագիծ դրսևորել: Չնայած դրա անհրաժեշտությունն էլ առանձնապես չկա, բայց օրենք է, թող համենայնդեպս լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում