«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը երեկ ներկա էր ակումբի ու Լոնդոնի «Արսենալ»-ի հանդիպմանը և, նստած տիբունայում, ակտիվորեն արձագանքում էր խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին:
Սըր Ալեքսը չթաքցրեց իր ուրախությունը, երբ մրցավարի եզրափակիչ սուլիչն ազդարարեց «Յունայթեդ»-ի նվազագույն հաշվով հաղթանակը «զինագործներ»-ի նկատմամբ:









































