Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 10:55-ին, Երևանի Դրոյի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1979թ. ծնված Աշոտ Մ.-ն, որը 2017թ. ապրիլի 2-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության Կարասունսկի շրջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:












































