Sunday, 21 06 2026
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել

Մամեդյարովը կոչ է արել ԱՄՆ-ին կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է Պետդեպի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջետ Բրինկի գլխավորած պատվիրակությանը, ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մամեդյարովն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ ԱՄՆ-ի կողմից ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը՝ ուղղված ՄԱԿ ԱԽ բանաձևերին համապատասխան ԼՂ հակամարտության արդար կարգավորմանը։

Նախարարը նշել է, որ միջազգայնորեն ճանաչված սահմաններն ուժի կիրառմամբ խախտելու փորձերն անընդունելի են։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։

Խոսելով Ադրբեջանում անցկացվող արմատական տնտեսական բարեփոխումների մասին՝ նախարարը նշել է տնտեսական ոլորտում կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման կարևորությունը, որպեսզի ամերիկյան ընկերություններն ավելի լայնորեն ներկայացվեն Ադրբեջանի ոչ նավթային ոլորտում։

Ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանն առնչվող քաղաքական երկխոսության ընդլայնման կարևորությունը՝ Բրինկն ասել է, որ ԱՄՆ-ն առանձնահատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, նշել է երկկողմ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը։

Բրինկն առանձնահատուկ նշել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի ներդրումն Աֆղանստանում խաղաղարար գործողություններում՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են կարևոր էներգետիկ և տրանսպորտային նախագծերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի նախաձեռնությամբ, մասնավորապես Բաքու-Թբիլիսի –Կարս երկաթուղին և «Հարավային գազային միջանցքը»։

Հանդիպման ժամանակ կատարվել է կարծիքների փոխանակություն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրու Շեֆերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում