«Հենակետային մարզաձևերում, որոնք մեզ ուրախանալու առիթ են տալիս ունենք ինֆրաստրուկտուրայի հետ կապված խնդիրներ: Այդ իսկ պատճառով Ծաղկաձորում զարկ ենք տվել մի նոր ծրագրի, որը 30 միլիարդ դրամի ներդրում է պահանջում:
Այն կունենա 17 մարզաձևի համար նախատեսված ժամանակակից մարզակառույց: 35 հազար ք/կմ-ի վրա կունենանք լողավազան, մենապայքարային մարզաձերի համար առանձին կենտրոն, խաղային մարզաձերի համար էլ առանձին կառույցներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Վերջինս ընդունելով, որ Աշոցքում լեռնադահուկային սպորտի բազա ունենալը ցանկալի է, հավաստիացրեց, որ մեր երկրի համար առանցքային մարզաձերի զարգացումն այս պահին շատ ավելի կարևոր է: