Դորտմունդի «Բորուսիա»-ն ակտիվ աշխատանքներ է սկսել` Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինող գտնելու համար: Գերմանական ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Մանչեսթեր Սիթի»-ի և Բոսնիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Էդին Ձեկոն:
«Բորուսիա»-ն պատրաստ է 22 մլն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Վերջին ժամանակաշրջանում բոսնիացին բավականաչափ խաղաժամանակ չի ստանում «քաղաքայիններ»-ի կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում Ձեկոն 7 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնության շրջանակներում, 3 գոլ խփել և գոլային 2 փոխանցում կատարել:






































