Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան երեկ երեկոյան Նյու Յորքի Բրուքլին շրջանում կազմակերպված երեկույթին հանդիսատեսին ցուցադրել է թռչող սարք, որը կոչվում է Volantis: Երգչուհին այն անվանել է «աշխարհում առաջին թռչող զգեստը»՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ցուցադրությունը նվիրված էր երգչուհու նոր Artpop ալբոմին և անցկացվել է Նյու Յորքի ռազմածովային նավաշինարանների կառույցներից մեկում:
Volantis-ը կոնստրուկցիա է, որը բաղկացած է օդաչուի համար ոչ մեծ հարթակից՝ մարդու հասակի չափ խցիկ, որի կորպուսը պատրաստված է սպիտակ զգեստի տեսքով, դրան միացված է 6 մխոցանի շարժիչ:
Երգչուհին հագել է սպիտակ սաղավարտը, մտել սարքի խցիկն ու դրանով բարձրանալով մոտ 1 մետր՝ կտրել է 10 մետր տարածություն:
«Ես ուզում էի, որ այսօրվա օրը նվիրված լինի նրան, ինչը կարևոր է ինձ համար: Դա ամբողջ աշխարհի երիտասարդությունն է»,- ասել է Լեդի Գագան:
Նրա խոսքով՝ Volantis-ը պատրաստվել է իր ստեղծագործական խմբի կողմից ու արտահայտում է երիտասարդության ազատ ոգին: Այն նվիրվում է ամողջ աշխարհի երիտասարդությանը:









































