Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում երեկ միապետության վերականգնման պահանջով հանրաքվե է անցկացվել, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ, հայտնում է ITAR-TASS-ը:
Տարբեր հետազոտությունները ցույց են տվել, որ սահմանադարական միապետության վերականգնման օգտին հանդես է գալիս ռումինացիների գրեթե մեկ հինգերորդը: Առավել շատ քաղաքացիներ համակրանք են հայտնել գործող կառավարման կիսանախագահական համակարգի նկատմամբ:
Միապետության գաղափարին աջակցում են նաև մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, այդ թվում՝ իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգային-լիբերալ կուսակցությունը:
Հանրաքվեի անցկացման մասին դեռ ամռանը հայտարարել էր Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:
Ռումինիայում միապետությունը վերացվել է 1947թ. երբ կոմունիստական կառավարությունը Միխայ Առաջինին ստիպեց հրաժարվել գահից:











































