Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հաղորդում է ստացվել պաշտոնատար անձանց կողմից ապացույցներ կեղծելու վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ցուցմունք տալուն հարկադրելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, 12.01.2018թ.-ին` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում, վկա Հ. Մ.-ն հայտարարել է, որ նշված քրեական գործով նախաքննություն իրականացնող` ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը կեղծել է իր ցուցմունքները` դրանցում ավելացնելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Բացի այդ, Հ. Մ.-ն հայտնել է, որ քննիչի մոտ հարցաքննության է ներկայացել ցերեկվա ժամերին, մինչդեռ վերջինս ցուցմունքներում այլ ժամեր է նշել:

ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Մյուս քրեական գործն էլ հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի` ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմարկի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննիչն իր նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ է գործադրել, որի հետևանքով իրեն մեղսագրված ավազակության երկու դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ է տվել և հրաժարվել պաշտպան ունենալուց:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Թալին քաղաքի բնակիչ Հ. Ե.-ն, հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերին իր այգուց կատարված 650 կիլոգրամ խնձորների գողության վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում: Այնտեղ նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչը Հ. Ե.-ին ուղղորդել է լրացուցիչ բացատրությունում 650 կգ-ի փոխարեն նշել 50 կգ, որպեսզի գողություն կատարած անձը` Հ. Ե.-ի համաքաղաքացին, չդատապարտվի:

ՀՀ ոստիկանության հետաքննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Վերը նշված բոլոր քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում