Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը 4:2 հաշվով պարտության է մատնել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է Մովսիսյանի մասին:
«Դեռևս հայտնի չէ Յուրայի վնասվածքի լրջությունը: Ծնկի վնասվածքը վաղուց է անհանգստացնում Յուրային: Թե որքան լուրջ է նրա վնասվածքը, պարզ կդառնա բուժզննումից հետո:
Այդ խաղում լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող: Լավագույնին որոշում եք դուք՝ լրագրողներդ»,- հայտարարել է Կարպինը:










































