Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանն ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման շրջանակներում նոյեմբերի 11-ին հանդիպեց ԱԺ ՀՀԿ խմբակցության հետ: Հանդիպումը չափազանց կարճ էր՝ մոտ հինգ րոպե: Լրագրողների հետ ճեպազրույցում Իշխան Զաքարյանը նշեց, որ ՀՀԿ-ականները շատ հարցեր ունեին, և անկախ հանդիպման կարճ ժամանակից՝ հասցրել է պատասխանել նրանց հարցերին: Հարցին՝ ընտրվելու դեպքում նոր բացահայտումներով հանդես կգա՞ արդյոք, Զաքարյանը չցանկացավ պատասխանել՝ տալով ավանդական դարձած պատասխանը. «Երբ մենք կունենանք հանդիպում լրագրողների հետ, կասեմ»:
Զաքարյանը, սակայն, նշեց, որ պատրաստ է ընդդիմադիրների քննադատություններին: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնին նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Նա հանդիպել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ: ԱԺ այս քառօրյայում քննարկվելու է նրա հարցը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































