Օմանում մարտի 1-ից կանայք կարող են տաքսի վարել, հայտնում է Gulf News-ը։ Մինչ այդ տաքսու վարորդ կարող էին լինել միայն տղամարդիկ։
«Օմանի կառավարությունը ձգտում է կանանց տրամադրել տղամարդկանց հետ հավասար աշխատանքային իրավունքներ»,-ասվում է թագավորական ոստիկանության հայտարարությունում։

Նշվում է, որ կանանց և տղամարդկանց վարած մեքենաները կտարբերվեն գույնով։ Տղամարդկանց վարած՝ նարնջագույն և սպիտակ գույներով մեքենաներից կանանց վարած մեքենաները կառանձնանան վարդագույն, կապույտ, սպիտակ երանգներով։
Հիշեցնենք, որ 2017 թվականին մեքենա վարելու իրավունք է կանանց տրամադրվել նաև Սաուդյան Արաբիայում։







































