Անգլիայի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում կայացած «Արսենալ»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել, որ պաշտպան Նեմանյա Վիդիչը հիվանդանոց է տեղափոխվել:
«Նեմանյան հիվանդանոցում է: Ես լավ չտեսա, թե որքան էր սարսափելի բախումը: Քիչ ուշ բժիշկները կհայտնեն նրա վնասվածքի լրջության աստիճանը»,- ասել է Մոյեսը:









































