ԱՄՆ-ում որսի ժամանակ տղամարդու գլխին սպանված սագ է ընկել: Որսորդին տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ Դորչեսթվեր շրջանի 51-ամյա բնակիչ Կրեպոն վաղ առավոտյան խմբի հետ որսի էր դուրս եկել գետի ափին: Տղամարդը երկնքում տեսել է սագերի երամ և սկսել հրացանով կրակել նրանց ուղղությամբ: Թռչուններից մեկը «վայրէջք» է կատարել ուղիղ տղամարդու գլխին, որից հետո նա անգիտակից ընկել է:
«Որսորդական խմբի անդամներից մեկը կրակոցով սպանել էր սագին: Պարզ չէ, թե ով է նա եղել»,- ընդգծել է ոստիկանության՝ Մերիլենդ նահանգի բնական ռեսուրսների գծով մամուլի քարտուղարը:
Տուժած ոստիկանին, որի դեմքն ու գլուխը վնասվել էր, տեղափոխել են հիվանդանոց:











































