«Հանուն Հայաստան Պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ նոր ազգային անվտանգության հայեցակարգ չենք ունենալու, քանի որ Սերժ Սարգսյանը փորձում է իր անվտանգության հայեցակարգը մշակել։
«Կյանքը ցույց է տվել, որ բոլոր կառուցվածքային, հայեցակարգային և ոչ կառուցքվածքային նախագծերը, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է բոլորը ծառայել է մեկ նպատակի՝ անձնապես իր և իր համակարգի դիրքերի ամրացմանը , բացարձակեպս ոչ պետականության դիրքերի ամրացմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ալեք Ենիգոմշյանը։
Նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը «ձեռի հետ» դիմակայության հնարավոր օջախների հարցն է փորձում լուծել ուժային կառույցները իր ձեռքերում գերկենտրոնացնելով, քանի որ դիմակայության օջախների վտանգը միշտ կա, թե հանրությունից և թե հենց համակարգի ներսից։
«Հատկապես հանրության մոտ որոշակի թուլացման տեղեկատվության պահերին ներիշխանական, ներկլանային հակասությունները ավելի են սրվում և բնականաբար լարվածությունը, հակասությունները չեզոքացնելու խնդիր ունի։ Համակարգը պահելու ռեսուրսները գնալով քչանում են, նման պայմաններում համակրգի ներսում լարվածությունը մեծանում է »,-շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում











































