Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Շարքային նախագահից՝ սուպերվարչապետ

Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ օրենքով կարգավորվելու է ինչպես Անվտանգության խորհրդի կազմավորման կարգը, այնպես էլ լիազորությունների շրջանակը: Օրենքի նախագծից երևում է, որ նախագահ Սարգսյանը ցանկանում է ապագա վարչապետին, այսինքն՝ իրեն, վերապահել այնպիսի լիազորություններ, որոնց կերազեր ցանկացած նախագահական հանրապետության նախագահ, միապետ կամ նույնիսկ բռնապետ: Նա ցանկանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հետ կապված հարցերում ունենալ բացառիկ լիազորություններ:

Սկսենք նրանից, որ ի տարբերություն ներկայումս նախագահին կից գործող Ազգային անվտանգության խորհդի, որը ունի զուտ խորհրդակցական նշանակություն, նոր ստեղծվելիք Անվտանգության խորհուրդը ունենալու է որոշումներ կայացնելու լիազորություն: Օրենքի նախագծի երկրորդ հոդվածը, որը սահմանում է Անվտանգության խորհդրի լիազորությունները, ասվում է. Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ: Նույն հոդվածի մեկ այլ կետում էլ ասվում է. Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Պարզ է չէ, որ Անվտանգության խորհրդի որոշումները կայացվելու են հենց այդ հարցերի շրջանակում, իսկ խորհրդատվական բնույթի քննարկումները, որոնք կարելի է ընդամենը զրույցներ համարել, կարող են վերաբերել հասարակական քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտների:

Սերժ Սարգսյանը ընտրել է նաև այն մարդկանց շրջանակը, որոնց հետ նա պատրաստվում է որոշումներ կայացնել: Բացի վարչապետից՝ իրենից, Անվտանգության խորհդում կլինեն փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ԱԱԾ պետը, ոստիկանապետը և ԶՈւ Գլխավոր շտաբի պետը: Փաստորեն, երկրի պաշտպանության ոլորտի հետ կապված որոշումների կայացումից մեկուսացված են Սահմանադրությամբ պետության գլուխ ճանաչված, իսկ իրականում եղունգի լիազորություններ չունեցող հանրապետության նախագահը, օրենսդիր իշխանության ղեկավար համարվող ԱԺ նախագահը, դատական ամենաբարձր ատյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահը և գլխավոր դատախազը:

Մտահագություն է առաջացնում այն հարցը, որ երկրի պաշտպանության ոլորտի, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հետ կապված հարցերը քննարկվում են, և այդ հարցերի հետ կապված որոշումները կայացվում են ոչ թե երկրի խորհրդարանում, ոչ թե կառավարությունում, այլ Անվտանգության խորհրդում: Եթե խորհրդարանում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 53 պատգամավորի կողմ քվեարկություն, ապա Անվտանգության խորհրդում բավարար է 7 մարդու կողմ քվեարկությունը: Բացի այդ, խորհրդարանի պատգամավորները գոնե ֆորմալ առումով օժտված են առաջնային մանդատով, նրանք ընտրվել են քվեարկության արդյունքում: Իսկ ում են ներկայացնում ԶՈւ գլխավոր շտաբի պետը կամ փոխվարչապետերը, նրանք նշանակովի պաշտոնյաներ են: Խորհրդարանի կողմից ընդունված օրենքները մինչև ուժի մեջ մտնելը անցնում են որոշակի ընթացակարգեր, դրանք քննարկվում են խորհրդարանական հանձնաժողովներում, դառնում են հանրային քննարկման առարկա, հետո քննարկվում են խորհրդարանի լիագումար նիստերում, որտեղ այդ նախագծերի վերաբերյալ տեսակետ հայտնելու հնարավորություն ունեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Նույնիսկ օրենքը ընդունվելուց հետո այն ուղարկվում է Սահմանադրական դատարան, որպեսզի որոշվի այդ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը, և դրանից հետո ուղարկվում է նախագահական նստավայր, որպեսզի նախագահի ստորագրությունից հետո այն միայն մտնի օրինական ուժի մեջ:

Մինչդեռ, հիմա ստեղծվում է մի մարմին, որը կազմված լինելով ընդամենը 10 անդամից, որոնք բոլորը ընտրված և նշանակված են վարչապետի կողմից և անմիջական կախվածություն ունեն նրանից, կարող են հավաքվել և երկրի կյանքի համար ամենակարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել: Եվ այդ որոշումներն ուժի մեջ են մտնում միանգամից, կենսագործվում են առանց վերապահման: Իսկ գուցե իմաստ ունի լուծարել թե՛ խորհրդարանը, թե՛ կառավարությունը, որպես պետական իշխանության անիմաստ և անգործունյա մարմիններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում