Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«Ղարաբաղյան հարցում ԵՄ֊ն զգուշավոր է հակամարտության խաղացողների, այդ թվում Մոսկվայի վրա հարձակվելուց»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԽ տարածաշրջանային զարգացման  հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան, ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Եվգենի Կիրիլովը:

– Պարոն Կիրիլով,  տարիներ առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված թիվ 2216 բանաձևում, որը շատ քննադատվեց Հայաստանում ադրբեջանամետ ձևակերպումների համար, կային հետաքրքիր դիտարկումներ  տարածաշրջանում ԵՄ ներկայության անհրաժեշտության մասին: Դուք ընդգծել էիք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունը մեծանում է, և այդ պայմաններում ԵՄ-ն իրեն զարգացումների ետևում չպետք է զգա: Ձեր զեկույցի այս հատվածը ակտուալ չէ՞ արդյոք նաև այսօր:

– Զեկույցը պատրաստվել և ընդունվել է այն ժամանակ, երբ  Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն միջազգայնորեն նույնն էր, ինչ այսօր, և շատ մարտահրավերներ, որոնք նշված էին զեկույցում, նույնիսկ այսօր են ուժի մեջ: Կայուն հարևանությունը  տարածաշրջանի բոլոր երկրների հետաքրքրությունների շրջանակում է, այդ թվում` ԵՄ-ի: Տարածաշրջանային կայունության և Հարավային Կովկասում առկա հակամարտությունների հարցը  քննարկվում է Եվրոպական խորհրդարանում, և ես իմ գործընկերների հետ կարծում ենք, որ ԵՄ-ն ավելի ակտիվ պետք է լինի տարածաշրջանում, քանի որ այն առնչվում է ուղիղ մեր հարևանությանը և դրա ապագա զարգացմանը:

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր զեկույցից հետո ԵՄ քաղաքականությունը տարածաշրջանում և ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որի անհրաժեշտության մասին խոսել էիք:

– Վերջին մի քանի տարիներն ուղեկցվել են հռետորաբանությամբ, որի թիրախում տարածաշրջանում անցկացված ընտրություններն էին: Այնուամենայնիվ, ներկայումս կա հնարավորության նոր պատուհան՝ տարածաշրջանային գործընթացներում ապահովելու ավելի մեծ ներգրավվածություն և բարելավելու այդ մթնոլորտը, մասնավորապես՝ երկու երկրներում նախագահական ընտրություններից հետո: Այսօր վստահություն կառուցելու ժամանակն է, բայց զուգահեռաբար անհատական շփումները զարգացնելու՝ խթանելով քաղաքացիական հասարակության ուղիղ մասնակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

– ԵԽ-ում այդ քննարկումների ժամանակ եվրահանձնակատար Ֆյուլեն ասել էր, թե  ԵՄ-ն հավատարիմ կմնա իր «լավ ռազմավարությանն» ու «քաղաքական գործիքներին»: Սեպտեմբերի 3-ին ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, ի՞նչ եք կարծում, ԵՄ  քաղաքականությունը և ներգրավվածությունը բավարարո՞ւմ է Հայաստանին:

– Անկասկած, այդ որոշման մասին տեղեկությունը  Բրյուսելում մեզ համար մեծ անակնկալ էր՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը ԵՄ-ի հետ շուրջ 4 տարի  բանակցություն է վարել և դրանք ավարտել է սեպտեմբերի 3-ի որոշումից մեկ ամիս առաջ: Այս որոշումն անկասկած պահանջում է Հայաստան-ԵՄ  համագործակցության  նպատակների վերաձևավորում: ԵՄ-ն, այնուամենայնիվ, հարգում է գործընկեր երկրների սուվերեն որոշումները, որի պատճառով էլ հարաբերությունների նոր ձևաչափն արդեն իսկ որոշվում է: ԵՄ-ն շարունակելու է  ներդնել հասանելի գործիքներ, և ես անձնապես մեծապես աջակցում եմ երկու կողմերի միջև ակտիվ երկխոսությունը:

– Պարոն Կիրիլով, բավականին հիմնավոր տեսակետներ կան այն մասին, որ Հարավային Կովկասում և հակամարտությունների հանգուցալուծման գործընթացում իր պասիվության պատճառով ԵՄ-ն ՌԴ-ին հնարավորություն է տալիս ընդլայնել իր քաղաքականությունն ու հավակնությունները, որի վառ օրինակն էլ ԼՂ հակամարտության կողմերն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնց Ռուսաստանը թիրախավորել է՝ երկակի մոտեցումներ կիրառելով: Ինչո՞ւ է ԵՄ-ն թույլատրում տարածաշրջանում ՌԴ-ին երկակի մոտեցումներ ցուցաբերել ԼՂ հակամարտության կողմերի նկատմամբ:

– Հակամարտության հանգուցալուծումը երկարաժամկետ հեռանկարում կլինի ամենալավ լուծումը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ՌԴ համար:  Երկխոսությունը, համագործակցությունն ու փոխվստահությունը առանցքային են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում, որը տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի, այդ թվում` ՌԴ-ի հետաքրքրությունն է: ԵՄ քաղաքականությունը ևս նպատակամղված է երկարաժամկետ ձեռքբերումների և կայունության: Այս պատճառով է, որ ակտիվ ներգրավվածությունն ու վստահություն կերտելը եղել է մեզ համար առաջնահերթություն երկկողմ հարաբերություններում: Աշխարհաքաղաքական կողմնորոշման ընտրությունը  մեծ առաջադրանք է յուրաքանչյուր երկրի քաղաքական խաղացողների համար, և երկրի քաղաքացիները պետք է որոշեն` աջակցել այդ որոշմանը, թե ոչ, ոչ թե արտաքին խաղացողները: Եվրոպական հարևանության քաղաքականությունն ամրապնդելու համար միությունը ներդրել է հարևանության և գործընկերության գործիքը, որի շնորհիվ  տարբեր նախաձեռնություններ են լինում մարդկային շփումների ակտիվացման համար: Այդ նախաձեռնություններում ներգրավվում են հայ գործընկերները ևս: Եվրոպական հեռանկարի տեսանկյունից այդ շփումները և սիմվոլիկ, և պրակտիկ նշանակություն ու կարևորություն ունեն, քանի որ դրանք աշխատում են այն մարդկանց հետ, որոնք ազդում են հակամարտության  վրա և նպատակ ունեն  վերականգնել հաղորդակցությունը, որը կտրված էր վերջին երկու տասնամյակների ընթացքում: Մենք տեղյակ ենք` այս բնույթի հաշտեցումը ժամանակ և ուժեր է պահանջում, դրա պատճառով է, որ զգուշավոր ենք ինչ-որ խաղացողի վրա հարձակվելուց` լինի դա ՌԴ-ն, թե այլ խաղացող կամ կողմ:

– Ի՞նչ պետք է անի ԵՄ-ն տարածաշրջանում ավելի վերահսկելի իրավիճակի համար:

– ԵՄ-ն նպատակ չունի վերահսկել իրավիճակը տարածաշրջանում, քանի որ դա նշանակում է խառնվել անկախ երկրների որոշումների կայացման հարցին: ԵՄ-ն նպատակ ունի խաղաղություն, համագործակցություն և ակտիվ ներգրավվածություն  կառուցել: Լեռնային Ղարաբաղի հարցում դա նշանակում է  լավ հարմարեցված մոտեցում՝ հաշվի առնելով քաղաքացիների մոտեցումները, որոնք հակամարտության իրավիճակը կրողն են:

– Ներկայումս Հայաստանը, որն Արևելյան գործընկերության անդամ է, ցանկանում է միանալ Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը, իսկ ԱԳ մյուս երկրները, բացի երկուսից, ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրին: Չի՞ փոխում արդյոք սա տարածաշրջանային հավասարակշռությունը, և ի՞նչ եք կարծում՝ ԵՄ-ն կարո՞ղ է մեկ քաղաքականություն վարել Արևելյան գործընկերության տարածքում, որտեղ, ենթադրենք, Հայաստանը ՄՄ-ի հետ է, իսկ ԱԳ մյուս երկրները՝ ԵՄ-ի: Ինչպե՞ս պետք է ԵՄ-ն շարունակի Հայաստանի հետ համագործակցությունը:

– ԵՄ-ն սատարել է հայաստանյան քաղաքացիական հասարակությանը ՀՀ որոշումից առաջ և կշարունակի դա անել ապագայում ևս: ԵՄ-ն վերագնահատում, վերանայում է Հայաստանի հետ հարաբերությունների նոր ձևաչափը, դա անում է նաև ընդհանուր տարածաշրջանի դեպքում, այնուամենայնիվ քաղաքացիական ներգրավվածությունը մեզ համար առաջնահերթություն կմնա:  2014թ. հունվարի 1-ից Հայաստանը ԱԳ 5 անդամ պետությունների հետ կմիանա համալսարանների միջև փոխանակման կրթական ծրագրին: Հենց վերջերս էլ ԵԽ-ն իր համաձայնությունը տվեց, որպեսզի  Հայաստանը մասնակցի ԵՄ բազում ծրագրերի: ԵԽ-ում նաև ընդունվել են վիզային դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը հոկտեմբեր ամսին, քանի որ մենք հավատում ենք, որ Հայաստանի բնակիչները չպետք է թողնվեն մի կողմում, և Հայաստանը պետք է մնա Եվրոպական հարևանության քաղաքականության կարևոր գործընկեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում