Tuesday, 16 06 2026
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ

«Նաղդ» դիվիդիներ իշխանությունում

Սերժ Սարգսյանը այցելելով տարածքային կառավարման նախարարություն` հայտարարել է, որ մարդիկ հաճախ հուսահատվում են ոչ թե մեծ խնդիրներից, այլ անուշադրությունից, նեղ պահերին մենակ մնալուց: Սերժ Սարգսյանը կամ ցուցաբերում է Հայաստանի իրավիճակի հանդեպ կատարյալ անտեղյակություն, կամ նա պարզապես լիակատար պատկերացում ունենալով այդ իրավիճակից` փորձում է ընդամենը շեղել սեփական պատասխանատվությունը և խնդիրները մեծից տանել փոքր:

Իրականում խնդիրները հենց մեծից փոքր էլ գնում են, բայց նրանց հետ նույն ճանապարհով չի գնում պատասխանատվությունը: Այսինքն` փոքր խնդիրները առաջանում են մեծ խնդիրներից: Եվ փոքր խնդիրների լուծման մեխանիզմները աշխատում են այն երկրներում, որտեղ առավելագույնս լուծված են մեծ խնդիրները: Օրինակ` ամենամեծ խնդիրը երկրում անկախ դատական համակարգի գոյությունն է: Եթե երկրում անկախ դատական համակարգ չկա, չկա իրավահավասարություն, օրենքի առաջ հավասարություն, փոքր խնդիրները չեն կարող արդյունավետ լուծվել, որովհետև միշտ հաղթելու է ուժեղը, հարուստը, զոռբան և այլն: Սա բավական պարզ մի օրինակ է, որպիսին կարող ենք բերել տասնյակով, երբ առկա է մեծ խնդիր, և առանց դրա լուծման ուղղակի մեթոդապես անհնար է հասնել փոքրերի լուծմանը:

Պետական կառավարման համակարգի լիարժեք աշխատանքը կախված է այդ համակարգի սահմանադրականությունից: Իսկ եթե աշխատանքը կախված է Սերժ Սարգսյանի խոսքերից, ապա այստեղ մեծ ու փոքր խնդիր չկա, կա մի խնդիր` Սերժ Սարգսյանի խնդիրը, և քանի դեռ այն չի լուծվում, չի լուծվում ոչ մի փոքր կամ մեծ խնդիր: Հայաստանում, սակայն, իրավիճակը մի կողմից դրան է հանգել, իսկ մյուս կողմից` այլ է: Այսինքն` կա նաև տեղական իշխանների խնդիր: Այսինքն` պետական կառավարումն էլ է հակասահմանադրական բուրգով, ՏԻՄ կառավարումն էլ:

Ֆորմալ կան տարածքային կառավարման օղակներ, սակայն իրական կառավարումն իրականացնում են, այսպես ասած, տարածքին «հարազատ» օլիգարխ-ֆեոդալները: Շիրակն իրենն ունի, Լոռին` իրենը, իրենցն ունեն Կոտայքն ու Սյունիքը, Արագածոտնը: Մի տեղ Գագիկ Ծառուկյանն է «թագավորը», մի տեղ Աղվան Հովսեփյանն է «դատավորը», մի տեղ Լիսկան է «դահիճը», մի տեղ Հովիկ Աբրահամյանն է վարիչը: Այդպես շարունակ: Այդ բոլորը կազմում են Հայաստանի կառավարման համակարգը՝ հակասահմանադրական համակարգը:

Մարզերն այդ համակարգում, այսպես ասած, «բաժնետոմսերն» են, այսինքն` իշխանության մեջ ամեն մեկի փայը: Սերժ Սարգսյանը գործադիր տնօրենն է, որը եթե չբավարարեց փայատերերին, նրան կհեռացնեն և կնշանակեն նոր գործադիր տնօրեն: Այս իրավիճակում, ՏԻՄ համակարգի մասին Սերժ Սարգսյանի ցուցում-դատողությունները ավելին չեն, քան այն ամենը, ինչ այդ համակարգի մասին գրված է Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով: Եվ եթե մինչ այժմ այդ Սահմանադրության և օրենքների գրվածքը չի աշխատել ու չի աշխատում, ապա Սերժ Սարգսյանի հայտարարությունները և ցուցումները աշխատել չեն կարող, եթե չեն հաստատվել բաժնետերերի խորհրդում: Իսկ բաժնետերերի խորհրդում այդ ամենը հաստատում կարող է ստանալ մի դեպքում, երբ նրանք տեսնեն իրենց նյութական շահը այդ մենեջմենթից: Այսինքն` Սերժ Սարգսյանը պետք է ներկայացնի, թե որն է բաժնետերերի շահը, եթե իրենց բաժնեմասերի վրա տարածվելու է օրենքը:

Դա մոտավորապես հավասարազոր է տնտեսության մեջ ստվերի դեմ պայքարին: Դրա մասին էլ արվում են տասնյակ հայտարարություններ, սակայն Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն է հրապարակավ հայտարարում երկրի խորհրդարանում, որ խոշոր գործարարների համար ՀԴՄ-ները դարձել են լվացքի մեքենաներ: Այսինքն` ստվերի դեմ պայքարի տասնյակ ցուցումներ ու խորհրդակցություններ կան, դեռևս նախկին գործադիր տնօրենի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից, բայց մինչև այսօր ստվերը կա և բարգավաճում է, ընդ որում` այնպես և այնքան, որ դրա մասին չի կարողանում լռել ՊԵԿ-ի նախագահի տեղակալը:

ՏԻՄ համակարգի պարագայում ոչ մի էական ու տրամաբանական տարբերություն չկա, հետևաբար տրամաբանական չի լինի կարծել, թե արդյունքի մասով լինելու է տարբերություն: Այդպես է բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանում առկա իշխանական բուրգի հիմքերին, փոխհարաբերության առանցքային կամ անկյունաքարային խնդիրներին: Իսկ ՏԻՄ համակարգը դրանցից մեկն է, ինչպես ստվերային տնտեսությունը: Հետևաբար` այստեղ բնորոշիչը ոչ թե Սերժ Սարգսյանի հայտարարություններն են, այլ ներիշխանական զարգացումները, ստատուս քվոն, ուժերի հարաբերակցությունն ու դասավորությունը: ՏԻՄ համակարգը ընդամենը կարող է լինել դրա արտացոլումը:

Առայժմ այդ տեսանկյունից ամեն ինչ շարունակում է մնալ նույնը` առանձին կոսմետիկ փոփոխություններով մասնավորապես Շիրակում և Սյունիքում: Չի բացառվում, որ առաջիկայում կոսմետիկ միջամտություններ լինեն նաև այլ մարզերում, սակայն Շիրակն ու Սյունիքը դեռ կանգուն ինդիկատորներ են, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի իշխող համակարգում զարգացումների տրամաբանության փոփոխությունը գրեթե զրոյական է:

Այսինքն` Սերժ Սարգսյանին չի հաջողվում որևէ կերպ համոզել բաժնետերերի խորհրդին որևէ շրջադարձային քայլի շահեկանության հարցում, և նրանք շարունակում են ապավինել «նաղդ» դիվիդենտներին կամ դիվիդիներին, ինչպես ժամանակին ասել էր բաժնետերերից մեկը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում