Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Արտիստը բուժումը կշարունակի տանը, քանի որ դեռևս իրեն բավարար չի զգում։ Այս մասին հայտնում է Ջիգարխանյանի գլխավորած Մոսկվայի դրամատիկական թատրոնի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն։
Հունվարի 31-ին Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր իր նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ ծրագիրը դիտելուց հետո։ Չորեքշաբթի նրա հետ ամուսնալուծությունն օրինական ուժ է ստացել։ Հոսպիտալացումը դերասանի համար դարձել է հունվարի ընթացքում երկրորդը։ Արդյունքում նրա մոտ որևէ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել։

Երկրորդ անգամ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են հիպերտոնիկ ճգնաժամի կասկածանքով։ Չի հաղորդվում, թե ինչ ախտորոշմամբ է դերասանը դուրս գրվել հիվանդանոցից։











































