28-ամյա պորտուգալացի երգիչ և «Եվրատեսիլ-2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալը հոլովակ է նկարահանել, որում նա լիրիկական երգ է կատարում և դաշնամուր նվագում։ Երգիչը տեսանյութը հրապարակել է իր Instagram-ում։

Վերջերս Սալվադորը սրտի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել։ Տեսանյութն առաջինն է վիրահատությունից հետո։
Երկրպագուները շատ են ուրախացել Սալվադորի վերադարձից և աջակցել նրան գովասանքով լի մեկնաբանություններով։









































