Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում Կրասնոդարի համանուն թիմը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, հյուրընկալվեց Կազանի «Ռուբին»-ին:
Այս մրցավեճում հաջողությունն ուղեկցեց հյուրերին, որոնք հաղթանակ տոնեցին նվազագույն հաշվով:
Ինչ վերաբերում է Պիզելիին, ապա նա հայտավորված էր «Կրասնոդար»-ի պահեստայինների թվում, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ:
«Ռուբին» – «Կրասնոդար»` 0:1
0:1 Վանդերսոն (75′)









































