Քենիայի, Եթովպիայի և Սուդանի միացման վայրում, որը բոլոր կողմից առանձնացված է լեռներով, ապրում է սուրմա ցեղը, որը ցեղախմբերի մեջ ամենախորհրդավորն է: Այդ վայրերը հասնելը շատ դժվար է, քանի որ ճանապարհներ գրեթե չկան, անձրևների սեզոնին հողը շիլայի է վերածվում, որտեղով քայլել գրեթե հնարավոր չէ: Սակայն նույնիսկ լավ եղանակին չոր արահետներով այդ վայրերը դժվար է հասնել: Սակայն այդ ցեղախմբի անդամներին դա ընդհանրապես չի անհանգստացնում, նրանց բավական են այն բոլոր բարիքները, որոնց նրանք ընտելացել են: Նրանց ուրախացնում են կենդանիների հոտերը, ծղոտե հյուղակները, ինչպես նաև ապրելու համար անհրաժեշտ տարրական բաները:
Ցեղի բնակիչները հպարտանում են, որ իրենք ազատ են, բավականին հողեր և արոտավայրեր ունեն: Նրանց երեխաները երբեք զբոսաշրջիկների հետևից չեն վազում՝ փող մուրալով: Սուրմա ցեղի անդամները հաճույքով լուսանկարվում են, սակայն քաղաքակրթության բարիքների նկատմամբ անտարբեր են: Շատ զբոսաշրջիկներ երազում են լուսանկարվել այս խորհրդավոր ցեղի անդամների հետ:
Սուրմայի բնակիչները վարպետորեն նկարում են իրենց մարմինների վրա՝ օգտագործելով միայն երկու գույն՝ կարմրանարնջագույն և սպիտակ: Կարմիր գույնը առավել պահանջված է: Կատարելության սահմանը սուրմայի բնակիչների համար ամբողջովին սափրած գլուխն է, ընդ որում՝ այդպես են վարվում թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, և թե՛ երեխաները: Գլուխների վրա հետաքրքիր նախշեր են պատրաստում չորացրած տերևներից, փետուրներից, ծաղիկներից ու փայտիկներից:
Նրանց գլխավոր առանձնահատկությունը, սակայն, այն է, որ 20-ամյա աղջիկների ներքևի շրթունքը ծակում են այնպես, որպեսզի այնտեղ կավե սկավառակ տեղավորվի, որի չափերը աստիճանաբար մեծացնում են: Ինչքան մեծ է այդ սկավառակը, այնքան աղջիկը ավելի գեղեցիկ է համարվում, այնքան մեծ է ամուսնության ժամանակ նրա համար տրվող գինը:











































