Բելառուսում կարտոֆիլի նոր տեսակ են մշակել: Մարդիկ կարող են այդ կարտոֆիլը փորձել արդեն երկու տարի անց: Գունավոր միջուկով կարտոֆիլի անունը դեռ չեն որոշել: Փորձարկման համար մի քանի տարի է անհրաժեշտ: Դրանից հետո կարտոֆիլը հնարավոր կլինի աճեցնել նաև ամբողջ երկրով մեկ:
Հայտնի չէ, իհարկե, թե տնային տնտեսուհիներն ինչպես կընդունեն նոր տեսքով կատոֆիլով սննդատեսակները: Աղցանների մեջ այն շատ հարմոնիկ տեսք կունենա: Իսկ ահա կարմիր պյուրեն անսովոր կլինի: Համային հատկություններով այն նման է ավանդական կարտոֆիլին:
Փոխարենը կարտոֆիլի նոր տեսակը շատ օգտակար է: Գունավոր կարտոֆիլը մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում, ինչպես որ գազարի և բազուկի մեջ: Նոր տեսակը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք ամրացնում են դիմադրողականությունը, որն էլ դանդաղեցնում է հյուսվածքների և օրգանների ծերացումը, նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման սպառնալիքը և բարելավում է հիշողությունը:










































