Շվեդական լեգենդար ABBA փոփ խումբը կարող է վերամիավորվել՝ հաջորդ տարի Եվրատեսիլ մրցույթում հաղթանակի 40-ամյակը տոնելու համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով խմբի վոկալիստ Ագենթ Ֆելթսքոգին:
Նրա խոսքով` խումբը ծրագրեր ունի, թե ինչպես նշի հայտնի տարեթիվը: Սակայն նա փակագծերը չի բացել:
Հիշեցնենք, որ ABBA-ն հաղթել է Եվրատեսիլի`1974-ին տեղի ունեցած մրցույթում`Waterloo երգով:












































