Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

ՄԻՊ և ՍԴ աշխատակազմերը մշակել են դատարանի որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր

Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն իրականացրել են ՀՀ սահմանադրական դատարանի 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակի համատեղ ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունն իրականացվել է՝ նաև հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու Մարդու իրավունքների պաշտպանի սահամանադրական նոր գործառույթը և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելու օրենքով նախատեսված հնարավորությունը: Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնցում ներկայացված են մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրավական պահանջներ, սակայն դրանք մինչ օրս կատարված չեն։ Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերը համատեղ մշակել են մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող նախագծեր:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ՝

• կընդլայնվի «նոր երևան եկած» հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունը.

• հնարավոր կլինի բողոքարկել գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը.

• նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները կքննվեն վերաքննիչ դատարանի կողմից.

• կհստակեցվի վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու ձևը.

• կվերացվի վճռաբեկ բողոքին Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերը կցելու պահանջը.

• դատարանի որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկը կսկսվի դատական ակտը անձի համար հասանելի դարձնելու պահից, ինչը հնարավորություն կտա օգտվելու բողոքարկման համար օրենքով տրված ամբողջ ժամկետից.

• անձի գործունակության հարցի դատական քննությունը կիրականացվի այդ անձի մասնակցությամբ.

• անգործունակ ճանաչված անձինք հնարավորություն կունենան իրենց գործունակության վերականգնման հարցով անձամբ դիմել դատարան.

• գրավի բռնագանձումն արտադատական կարգով կասեցնելու նպատակով գրավատուի կողմից ապահովում կտրամադրվի միայն գրավառուի հնարավոր վնասների չափով:

Սահմանադրական դատարանի որոշումները կարևորագույն նշանակություն ունեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և ընդհանրապես՝ ողջ իրավական համակարգի կատարելագործման հարցում: Այդ որոշումներում տեղ գտած դիրքորոշումների սպառիչ իրացումն իրավունքների ու ազատությունների գործուն պաշտպանության կաևոր երաշխիքներից է:

Նախագծերը ներկայացվել են պաշտոնական շրջանառության ինչպես իրավասու պետական մարմիններին, այնպես էլ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և ՀՀ փաստաբանների պալատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում