Նյու Յորքի կենտրոնում՝ Մանհեթենում, անհայտ անձը կազմակերպել է հրաձգություն, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ պահպանության դեպարտամենտին:
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչների խոսքերով՝ Մանհեթենի կենտրոնական հատվածում գտնվող Բրայնթ Փարքում մեկ մարդ վիրավորվել է կրծքավանդակից, երկրորդը՝ ոտքից:
Երկուսին էլ օգնության է հասել շտապօգնության ավտոմեքենան, սակայն նրանց վիճակն անհայտ է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը շրջափակել է այգու հարակից փողոցները:
Հրաձիգի մասին առայժմ տեղեկություն չկա:











































