Կոստա–Ռիկայի 57-ամյա բնակչուհի Սոնյա Լոպեզի զվարանից 34 կիլոգրամ քաշով և մեկուկես մետր շրջանագծով ուռուցք են հեռացրել։

«Սա ամենամեծ ուռուցքն է, որի հետ մենք բախվել ենք երբևէ։ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված գոյացությունը 30 կիլոգրամանոց է, իսկ սա՝ 34»,- ասել է վիրաբույժ Պաբլո Սիբայան։

Գոյացությունը այսպիսի չափսերի է հասել ութ տարվա ընթացքում։ Այս ամբողջ ընթացքում կինը իմացել է հիվանդության մասին, բայց ձգձգել է վիրահատությունը «անձնական պատճառներով»։

Վիրահատությունը տեղի է ունեցել հունվարի 29-ին։ Նրան վիրահատել են հինգ վիրաբույժներ։
«Մինչև վիրահատությունը ես ինձ շատ հոգնած և հիվանդ էի զգում։ Հիմա ես կարծես նորից ծնված լինեմ»,– պատմել է կինը։








































