ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ: Այս մասին հաղորդում է ABC 13 հեռուստաալիքը՝ վկայակոչելով շրջանի շերիֆին:
Միջադեպը տեղի է ունեցել Էնչենթեդ Քրիք թաղամասում: Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մի քանի մեքենաներ և ոստիկաններ: Մանրամասները ճշտվում են:










































