Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Փյունիկ»-ը պարտվել էր «Ուլիս»-ին և 17 միավորով զբաղեցրել երրորդ հորիզոնականը: «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի հայտարարության համաձայն` մասնագետը հեռացվել է պաշտոնից թիմի անբավարար արդյունքների պատճառով:
Նազարյանը գլխավորում է «Փյունիկ»-ը 2013 թվականի հունվարից: Վերջերս Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նրան փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը:






































