Friday, 19 06 2026
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան

«Կեպակը» խուլիգան է և հայրենի գյուղում, և դատարանում

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ընթանում է Կարեն Գևորգյանի գործի դատավարությունը:

Արարատի մարզի Այգավան գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Գևորգյանին շրջապատում «Կեպակ» են ասում: Նա 2012 թվականին խուլիգանություն էր կատարել իրենց գյուղի գիշերային ակումբում, իսկ արդեն 2013 թվականին՝ ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում:

Այսպիսի «աճ» ունենալով իր անձի «դրսևորման» տեսակետից՝ «Կեպակը» այս տարի հասցրել է ամբաստանյալ լինել հիշյալ երկու քրեական գործով էլ: Նախորդ գործով արդեն կայացվել է դատավճիռը, իսկ երկրորդ գործի դատական քննությունն ընթացքի մեջ է:

Գիշերային ակումբում կատարված խուլիգանության գործի դատական քննության ժամանակ՝ 2013 թվականի մայիսի 31-ին, ժամը 14-ն անց 30-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, գործով ամբաստանյալ Կարեն Գևորգյանը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում, դատական նիստերի դահլիճում վկայություն տվող Է. Հակոբյանի հետ վիճաբանության մեջ է մտել, բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել, հայհոյել վկայի հասցեին, ապա սեղանի վրայից վերցրել է բարձրախոսն ու նետել վկա Հակոբյանի ուղղությամբ, բայց բարձրախոսն ամրացված է եղել համակարգչին ու վկային չի դիպել:

Դատարանի դահլիճում ամբաստանյալի կողմից կատարված այս արարքը նախաքննական մարմինը որակել է որպես խուլիգանություն և մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Դատարանի դահլիճում ցուցաբերած վարքագիծը Կարեն Գևորգյանին զերծ չի պահել մեղադրական դատավճռից: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Կարեն Գևորգյանը դատապարտվել է 2012 թվականի ապրիլի 1-ի գիշերը Արարատի մարզի Այգավան գյուղում գործող «Ժորա Մելքոնյան» ՍՊԸ-ի գիշերային ակումբում խմբի կազմում բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար:

Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանության մեկ այլ մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 20-ից: Գևորգյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 2 միլիոն 295 հազար 128 դրամ՝ որպես դատական ծախս, քանի որ հետախուզման մեջ գտնվող Գևորգյանին Մոսկվայում էին հայտնաբերել ու տեղափոխել Երևան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում