«Մենք դեմ չենք լինի, հակառակը, մենք պատրաստ ենք այդպիսի հանդիպման, և կարծում եմ՝ այդ հանդիպումը կկայանա: Իմ անձնական տպավորություններն ունեմ Արմեն Սարգսյանից, քանի որ բավական երկար ժամանակ մենք ունեցել ենք շփվելու հնարավորություն: Ավելի շուտ ես կուզեի ասել՝ որքան ճիշտ է նա անում, որ նման շփումների է գնում, որովհետև իրոք դրա անհրաժեշտությունը շատ մեծ էր», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ Արմեն Սարգսյանի ընտրությունը շատ ճիշտ ընտրություն է. «Արմեն Սարգսյանը իրոք տարբերվում է իշխանական բուրգում ներկայացվածներից՝ իր կրթությամբ, երևանցու իր կերպարով»:
Արամ Սարգսյանը անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթին և նշեց, որ իր ելույթով նա մեծ բավականություն պատճառեց բոլորին։ «Նա հայտ ներկայացրեց, որ ինքը շարունակելու է ուղղությունը, և դա վարչապետի գործառույթներն են»,- հավելեց նա:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:







































