Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը 6 տարի անց չկարողացավ ռևանշի հասնել ֆիլիպինցի Նոնիտո Դոների նկատմամբ:
Տեխասում կայացած 10 ռաունդներից բաղկացած մենամարտն ավարտվեց 9-րդ ռաունդում: Ֆիլիպինցին նոկդաունի ենթարկեց հայ բռնցքամարտիկին և շարունակեց հարվածների շարքը: Մրցավարը դադարեցրեց մենամարտը: Դոները հաղթեց տեխնիկական նոկաուտով:
Նշենք, որ մինչև 9-րդ ռաունդը 37-ամյա Դարչինյանն առջևում էր հաշվի մեջ`78:74: Սակայն հաջողությունը երես թեքեց Վիկից, և նա չկարողացավ ռևանշի հասնել Դոների նկատմամբ:








































