Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում գրանցվել է ռադիոակտիվ նյութերի բարձր պարունակությամբ ջրերի հերթական արտահոսքը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Tokio Electric Power օպերատոր ընկերությանը:
ԱԷԿ-ի աշխատակիցները կայանի 4-րդ էլեկտրաբլոգի տարածքում՝ աղտոտված ջրի ամբարների պաշտպանիչ պատնեշի մոտ, հայտնաբերել են մի քանի ջրափոսեր: Արտահոսած հեղուկում ռադիոակտիվ ստրոնցիում-90-ի պարունակությունը յուրաքանչյուր լիտրում կազմել է 140 բեկերել՝ այն դեպքում, երբ նորման 10 բեկերել է:










































