Այս տարի ավտոմեքենաների առևտուրը շարունակում է նվազել, այն էլ երկնիշ տեմպերով: Հունվար-սեպտեմբերին` անցած տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը միանգամից 15.4 տոկոս է: Ավտոմեքենաների առքուվաճառքն ավելացել է միայն ամսական կտրվածքով, այսինքն` սեպտեմբերին` օգոստոսի համեմատ: Այս դեպքում աճն ընդամենը 3.8 տոկոս է:
Սակայն նվազում է նկատվում, եթե այս տարվա սեպտեմբերը համեմատում ենք 2012թ.-ի սեպտեմբերի հետ: Իհարկե այս դեպքում նվազման տեմպերը համեմատաբար դանդաղ են` 8.3 տոկոս:
Այս տարվա առաջին 9 ամսիներին ավտոմեքենաների առևտրի ծավալը հասել է 56 մլրդ 193 մլն 100 հազար դրամի: Սա կազմում է ընդհանուր առևտրաշրջանառության ընդամենը 3.6 տոկոսը:









































