Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, 2017 թվականին ավելի քան 6,2 մլն այցելու Է ընդունել: Այդ մասին ասված Է հուշարձանի շահագործող ընկերության՝ SETE-ի հաղորդագրության մեջ:
«2017 թվականին Էյֆելյան աշտարակն ընդունել Է 6 մլն 207 հազար 303 այցելու, այսինքն՝ 5,6 տոկոսով ավելի շատ, քան 2016 թվականին. այդ ժամանակ այցելուների թիվը կազմել Է 5 մլն 841 հազար»,- նշվում Է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ հայտնված հաղորդագրության մեջ:
Դրանում մեջբերված Է SETE-ի ղեկավար Անն Յաննիկի խոսքը, որը խոստանում Է, որ առաջիկա տարիներին «Էյֆելյան աշտարակին մեծ փոփոխություններ են սպասում, որոնք թույլ կտան նրա փայլն ուժեղացնել միջազգային ասպարեզում»:
Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայի կառավարության պատվերով Փարիզի ցուցահանդեսի առթիվ 1889 թվականին կառուցվել Է ինժեներ Գուստավ Էյֆելի նախագծով եւ աշխարհում դարձել այդ ժամանակվա ամենաբարձր շինությունը:
Սկզբնապես աշտարակը պլանավորել Էին թողնել 20 տարի, իսկ այնուհետեւ քանդել, քանի որ շատ փարիզցիների դուր չԷր եկել դրա դիզայնը, բայց անցած տարիների ընթացքում այն դարձել Է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:







































