Այսօրվանից գործում է «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանի գրասենյակի աջակցության կենտրոնը՝ 54-10-82 հեռախոսահամարով, որը անհրաժեշտ օգնությունը կցուցաբերի «Մայքրոսոֆթ»-ի գործիքներն օգտագործողներին։
Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը։
Համակարգը նախատեսված է «Մայքրոսոֆթ»-ի գործիքներն օրինական օգտագործողների համար։